Մեծամորի ատոմակայանում անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում. Գրոսի

Մեծամորի ատոմակայանում անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում. Գրոսի

Հայաստանի Մեծամորի ատոմակայանում անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, որոշակի քննարկումներ են անցկացվել։ Այս մասին ասել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Այնտեղ է գտնվում ԱԷՄԳ-ի առաքելությունը, և մենք շփվում ենք հայ գործընկերների հետ՝ անվտանգության չափորոշիչներն ապահովելու համար»,- նշել է պաշտոնյան, որն այցով գտնվում է Ադրբեջանում:

Նա կարծիք է հայտնել, որ միջազգային խաղաղության և կայունության պահպանման համար բոլոր ջանքերը կարևոր են, այդ թվում՝ Չմիավորման շարժումը և այլ հարթակներ նույնպես պետք է խրախուսեն դա:

«Մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Մենք համագործակցում ենք կայունության ապահովման համար, ինչը շատ կարևոր է։ Դժվար ժամանակներում շատ կարևոր է, որ դիվանագիտական ուղիները բաց մնան»,- հավելել է Գրոսին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում