Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննություն սկսել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ՝ մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների համար

Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննություն սկսել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ՝ մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների համար

Հաագայի Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննություն անցկացնել Թուրքիայի կառավարության նկատմամբ՝ կապված ամբողջ աշխարհում ընդդիմախոսներին հետապնդելիս մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների հետ։

Իրավական հարցերով եվրոպացի փորձագետների խումբը հավաքել է վկաների ցուցմունքներից կազմված թղթապանակ, որը մանրամասն տեղեկություններ է պարունակում Թուրքիայի իշխանությունների հովանավորած խոշտանգումների, առևանգումների և մոտ 200 000 մարդու ապօրինի ազատազրկման մասին: 

Գործը մարտի 1-ին փոխանցվել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին:

«Թուրք պաշտոնյաները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել Էրդողանի ռեժիմի հարյուր հազարավոր հակառակորդների նկատմամբ: Այս հանցագործությունները ներկայացնում են լայնամասշտաբ և համակարգված հարձակում քաղաքացիական բնակչության վրա, ինչը թույլ է տալիս ՄՔԴ-ին հետաքննություն սկսել Էրդողանի ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,- նշել են փորձագետները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում