Մոլդովան թույլ չի տա Մերձդնեստրում հակամարտության վերսկսումը. Սանդու

Մոլդովան թույլ չի տա Մերձդնեստրում հակամարտության վերսկսումը. Սանդու

Մոլդովայի ղեկավարությունը թույլ չի տա Մերձդնեստրում հակամարտության վերսկսումը՝ հայտարարել է երկրի նախագահ Մայա Սանդուն՝ զինված հակամարտության 31-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

«Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել երկրում խաղաղության պահպանման համար, որպեսզի թույլ չտանք Մերձդնեստրյան տարածաշրջանի շուրջ իրավիճակի սրումը։ Մենք թույլ չենք տա, որ տաքգլուխները Մերձդնեստրը վերածեն նոր ռազմական հակամարտության թատերաբեմի»,- ասել է Սանդուն։

Ավելի վաղ Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկո Պոպեսկուն Մոսկվային կոչ էր արել դուրս բերել զինվորականներին Մերձդնեստրից: Նա նաև հերքել էր ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Մերձդնեստրի մոտակայքում նկատվում են Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական տեխնիկայի զգալի կուտակումներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, որ Ուկրաինան հարձակում է պատրաստում Մերձդնեստրի դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում