ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն շվեյցարացի խորհրդարանականներին բացատրել են, թե ինչ են ակնկալում Բեռնից

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն շվեյցարացի խորհրդարանականներին բացատրել են, թե ինչ են ակնկալում Բեռնից

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Բրյուսել ժամանած շվեյցարացի խորհրդարանականներին բացատրել են, որ Բեռնից սպասում են միայն Ուկրաինա զենքի վերաարտահանման թույլտվություն, ասված է Շվեյցարիայի Սենատի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռնը թույլ կտա զենքի վերաարտահանումը Կիև, եթե Շվեյցարիայի խորհրդարանը փոփոխություն կատարի օրենքում։

Շվեյցարիան, հղում անելով ռազմական չեզոքության սկզբունքին, մերժել է Գերմանիայի, Իսպանիայի և Դանիայի հարցումները՝ Համադաշնությունում արտադրված զինամթերքը Ուկրաինա վերաարտահանելու վերաբերյալ։ Շվեյցարիայի իշխանություններն ընդգծել են, որ կարող են հրաժարվել շվեյցարական ռազմական նյութերի վերաարտահանումից այն դեպքում, եթե երկիրը, որի համար դրանք նախատեսված են, ներգրավված չէ միջազգային զինված հակամարտության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում