ԼԼիլիթ Ասատրյան

PIAF SYMPHONIQUE նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը

PIAF SYMPHONIQUE նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի PIAF SYMPHONIQUE նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Նվագախմբի համար փոխադրումները կատարել է տաղանդավոր երաժիշտ Նաբույուկի Նակաձիման, որը մասնակցելու է համերգին՝ որպես դաշնակահար:

Համերգային ծրագրին մասնակցելու է նաև ակորդեոնահար Ֆրեդերիկ Վիալեն:

Նշենք, որ PIAF SYMPHONIQUE նախագիծը ներկայացվել է աշխարհի լավագույն նվագախմբերի կողմից: Ֆրանսիացի հայտնի երգչուհի Նատալի Լեռմիտն այս երկացանկին տիրապետում է կատարելապես:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում