ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար կհատկացնի

ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար կհատկացնի

Միացյալ Նահանգները մտադիր է Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար հատկացնել: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ 2022 թ. սեպտեմբերին հիմնադրված նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը։

Միջոցները կուղղվեն առևտրային ուղիների ընդլայնմանը, տրանսկասպյան առևտրային ուղիների երկայնքով ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի ամրապնդմանը, Կենտրոնական Ասիա արևմտյան անդրազգային ընկերությունների ներգրավմանը նպաստելուն, տարածաշրջանում երիտասարդ մասնագետների անգլերենի ուսուցման ծրագրերի ընդլայնմանը, ամենապահանջված հմտությունների ուսուցմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում