ՎՎահե Դավթյան

Լյուքսեմբուրգը պատրաստակամ է նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ջունա Բերնարդ

Լյուքսեմբուրգը պատրաստակամ է նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ջունա Բերնարդ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումը, և վստահություն հայտնել, որ հայ-լյուքսեմբուրգյան երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել:

Ջունա Բերնարդն ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և հիշատակել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին՝ ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում