ՎՎարդուհի Հարությունյան

Բախմուտի ուղղությամբ իրավիճակն աստիճանաբար բարդանում է. Զելենսկի

Բախմուտի ուղղությամբ իրավիճակն աստիճանաբար բարդանում է. Զելենսկի

Բախմուտի ուղղությամբ իրավիճակն աստիճանաբար բարդանում է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ «Հակառակորդը ոչնչացնում է այն ամենը, ինչը կարելի է օգտագործվել մեր դիրքերը պաշտպանելու համար»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Կռվի դաշտում բարդ իրավիճակի մասին է հայտնել նաև երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը: Նրա խոսքով՝ ծանր մարտեր են Դոնեցկի շրջանում, մասնավորապես՝ Բախմուտում, քանի որ ռուսական կողմը մեծացնում է հարձակողական գործողությունների ինտենսիվությունը՝ չնայած զգալի կորուստներին։

Մալյարը հավելել է՝ ուկրաինացի զինվորականները պաշտպանական ակտիվ գործողություններ են իրականացնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում