ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերություններում նոր էջ է բացվում. Չավուշօղլու

Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերություններում նոր էջ է բացվում. Չավուշօղլու

Սիրիայից հետո Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այցելել է Անկարա: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Եգիպտոսի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրի շահերից։

«Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացումը նաև չափազանց կարևոր է մեր ողջ տարածաշրջանի կայունության և զարգացման համար։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ Եգիպտոսը նշանակալի երկիր է Միջերկրական ծովի, արաբական աշխարհի և իսլամական աշխարհի, Պաղեստինի, Աֆրիկայի և նաև Թուրքիայի համար։ Մենք շահագրգռված ենք ուժեղ Եգիպտոսով»,- ասել է Չավուշօղլուն։

Նախարարներն այցելել են Թուրքիայի հարավում գտնվող Մերսին նավահանգիստ, որտեղ մասնակցել են երկրաշարժից տուժածների համար Եգիպտոսից նավով ժամանած մարդասիրական օգնության խմբաքանակի դիմավորման արարողությանը։

Թուրք նախարարը բարձր է գնահատել Եգիպտոսի ժողովրդի և կառավարության օգնությունն ու համերաշխությունը՝ կապված Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում