ՀՀ Նախագահը Վատիկանում կմասնակցի Նարեկացու արձանի բացմանը

ՀՀ Նախագահը Վատիկանում կմասնակցի Նարեկացու արձանի բացմանը

Հռոմի պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Նարեկացի Տիեզերական վարդապետ հռչակելուց երեք տարի անց Վատիկանի պարտեզներում բացվում է Նարեկացու բրոնզաձույլ արձանը: Այն կօծի Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Արարողությանը կմասնակցի Հայաստանի նախագահը: Նա պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ:

Արձանի հեղինակը Դավիթ Երևանցին է: Այն ձուլվել է Չեխիայիում՝ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցությամբ: Արձանի երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնի վեհարանում:

Վատիկանի պարտեզներում արձանի բացումից հետո տեղի կունենա Էկումենիկ արարողություն` Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կիլիկիո Վեհափառի մասնակցությամբ:

Վատիկանում Սերժ Սարգսյանը կհանդիպի Հռոմի Պապի, Սուրբ Աթոռի պետքարտուղարի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահի հետ: Այդ հանդիպման ընթացքում Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև կստորագրվի գործակցության համաձայնագիր:

Երկու օրվա ընթացքում՝ նախատեսվում է նաև աշխատանքային այց Իտալիա: Նախագահ Սարգսյանը կհանդիպի իր պաշտոնակցի, Իտալիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում