ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր

Ս․թ․ փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաք։

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի համալսարանի ռեկտոր Սաուլ Խիմենես-Սանդովալի և Ֆրեզնոյի համայնքային առողջապահական համակարգի նախագահ և գործադիր տնօրեն Քրեյգ Կաստրոյի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո առկա ոլորտային համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր։

Դեսպան Մակունցը նաև հարցազրույց է տվել Ֆրեզնոյի KSEE24 News-ի լրագրող Սթեֆանի Բուրուջյանին։

Երեկոյան հայ համայնքի մասնակցությամբ տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Մակունցի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում