ՎՎարդուհի Հարությունյան

Հանդիպել են Կիպրոսի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները

Հանդիպել են Կիպրոսի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները

Տեղի է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հանդիպումը:

Կողմերն անդրադարձել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերին, իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին:

Նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Կիպրոսի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության միջև բանակցություններն այժմ փակուղում են:

«Ես պարոն Թաթարից ոչ մի նոր բան չլսեցի: Ընդունելով մոտեցումների տարբերությունները և հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները՝ ես պատրաստակամություն հայտնեցի անել այն ամենը, ինչ կարող եմ՝ փակուղուց դուրս գալու համար»,- ասել է Խրիստոդուլիդեսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում