ՎՎարդուհի Հարությունյան

Սիրիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի ժողովրդին զորակցելու համար

Սիրիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի ժողովրդին զորակցելու համար

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը Դամասկոսի միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

«Նախարար Միրզոյանի այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին և արտահայտում է երկու երկրների պատմական և ամուր հարաբերությունները: Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին այս դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար»,- ասել է Միկդադը: 

ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի օդանավակայան է ժամանել նաև ՀՀ ուղարկած՝ 26,6 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված  օդանավը, որը շուտով կուղևորվի դեպի Հալեպ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում