«Անկախ տարիքից»՝ պրեմիերա Առաջինի եթերում

«Անկախ տարիքից»՝ պրեմիերա Առաջինի եթերում

Առաջին ալիքը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում են նոր հեռուստանախագիծ՝ «Անկախ տարիքից», որն Առաջինի եթերում կլինի յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 19:50-ին:

Վերափոխման ճանապարհին՝ նախագծի հերոսուհիներին և հեռուստադիտողին կուղեկցի Մանե Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում պլաստիկ վիրաբույժը, ատամնաբույժը, բժիշկ-էսթետիստն ու ոճաբանները աշխատելու են հերոսուհիների հետ և օգնելու են նրանց վերականգնել գեղեցկությունը, հմայքը, ինքնավստահությունը և նոր կյանք սկսելու ցանկությունը:

«Կոսմետոլոգիայի ոլորտի լավագույն մասնագետներից, ոճաբաններից, դիմահարդարներից ու վարսահարդարներից կազմված մեր պրոֆեսիոնալ թիմը կօգնի կանանց վերագտնել իրենց գեղեցկությունը և կյանքն սկսել նոր էջից: Կինը պետք է ինքնավստահ և երջանիկ լինի անկախ տարիքից»,- նշել է Մանե Գրիգորյանը:

«Անկախ տարիքից» նախագծի առաջին թողարկումն Առաջինի եթերում կարող եք դիտել ապրիլի 3-ին՝ ժամը 19:50-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում