ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը ամեն կերպ շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Փրայս

ԱՄՆ-ը ամեն կերպ շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Փրայս

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում զգալի առաջընթացի մասին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նկատի ունի այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի ամսի ընթացքում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Դա կողմերի միջև փոխգործակցության արդյունք էր։ Դա նաև Միացյալ Նահանգների երկկողմ և եռակողմ փոխգործակցության, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության աշխատանքի արդյունք է: Մենք հույս ունենք դա տեսնել նաև, երբ կողմերը մոտ օրերս հանդիպեն Բրյուսելում՝ մասնակցելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններին։ Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը և ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, դիվանագիտությանը՝ ուղղված համապարփակ լուծմանը»,- ասել է Փրայսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում