ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը ներկայացնող ստարտափը կմրցի 1 միլիոն դոլար մրցանակի համար

Հայաստանը ներկայացնող ստարտափը կմրցի 1 միլիոն դոլար մրցանակի համար

«Ձեռներեցության աշխարհի գավաթ» մրցույթի (EWC) եզրափակիչ փուլ անցած 100 ստարտափների կազմում՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի համար մրցելու է «EWC Հայաստան 2022»-ի երկու ազգային հաղթողներց մեկը՝ HOPSHOP-ը:

 

Ընկերությունը նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրով դրամաշնորհի արժանացած ստարտափներից մեկն է։

 

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 9-12-ը՝ Սաուդյան Արաբիայի «Բիբան 2023» միջոցառման շրջանակներում։ Հաղթողը կորոշվի մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքում։

 

Միջազգային եզրափակիչ փուլի 100 մասնակիցները կստանան 100 000 ԱՄՆ դոլար՝ նվեր-ծառայությունների տեսքով, որոնք տրամադրելու են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են՝ AWS-ը, Freshworks-ը, Google Cloud-ը, Hubspot-ը, Stripe-ը, Zoom-ը:

 

«Ձեռներեցության աշխարհի գավաթ»-ը, որը կազմակերպվում է Համաշխարհային ձեռներեցության ցանցի` GEN (Global Entrepreneurship Network)-ի և Monsha’at-ի (Սաուդյան Արաբիայի փոքր և միջին ձեռնարկությունների գլխավոր վարչություն) հետ համատեղ, ամենահեղինակավոր ստարտափ մրցույթներից է։
 

2021 թվականից սկսած՝ Հայաստանում EWC ազգային մրցույթը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից՝ ազգային էկոհամակարգի մի քանի պետական և մասնավոր կազմակերպությունների հետ։

 

EWC 100 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 53 երկիր Աֆրիկայից, Ասիայից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Ամերիկայից, Օվկիանիայից, Հարավային Ամերիկայից և Կարիբյան ավազանից:

 

HOPSHOP-ի մասին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անդրադարձը՝ տեսանյութում:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում