ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ողջունել է Եվրոպական միության առաքելության մեկնարկը

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ողջունել է Եվրոպական միության առաքելության մեկնարկը

Գերմանիան ողջունում է Հայաստանում Եվրոպական միության առաքելության մեկնարկը՝ հայտնել են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Գերմանիան աջակցում է առաքելությանը՝ զգալի թվով գերմանացի անդամների և առաքելության ղեկավարի մասնակցությամբ։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կարևոր քայլ է Հարավային Կովկասում վստահության, կայունության և նորմալացման խթանման ճանապարհին և կոչված է բարելավել սահմանային տարածաշրջանում բնակչության անվտանգությունը»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում