ՄՄարիամ Մխիթարյան

Տոկիոն Զելենսկուն կհրավիրի «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին

Տոկիոն Զելենսկուն կհրավիրի  «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան որոշում է կայացրել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրել առցանց մասնակցելու «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Ճապոնիայի նախագահությամբ Տոկիոյում փետրվարի 24-ին: Այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը։

Աղյբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են համակարգել դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բանակցությունների թեմա կարող են լինել նաև Ուկրաինայում ենթակառուցվածքների վերականգնման և կայուն էներգամատակարարման ապահովման հարցերը։

Գագաթնաժողովի նախաշեմին Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը 5,5 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում