ՎՎարդուհի Հարությունյան

Սանդուն Ռուսաստանին մեղադրել է Մոլդովայի դեմ հիբրիդային պատերազմ սկսելու համար

Սանդուն Ռուսաստանին մեղադրել է Մոլդովայի դեմ հիբրիդային պատերազմ սկսելու համար

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է հիբրիդային պատերազմ սկսելու համար՝ բողոքի ակցիաների միջոցով երկրում իշխանությունը տապալելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները Մոլդովայի իշխանություններին նյութեր են տրամադրել, որոնք հրահանգներ են պարունակում Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի և Չեռնոգորիայի քաղաքացիների համար՝ Մոլդովա մուտք գործելու և բողոքի ցույցերին մասնակցելու համար: Ըստ Մոլդովայի նախագահի՝ Մոսկվայի նպատակը ռուսամետ ուժերին իշխանության բերելն է:

«Եղել են նաև բազմաթիվ կիբեռհարձակումներ, եղել են բազմաթիվ կեղծ հաղորդագրություններ ռումբերի մասին»,- նշել է Սանդուն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում