ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում