ԳԳոհար Սարգսյան

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներն այսօր հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԵԽ փոխգործակցության բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:

Հայ խորհրդարանականները հյուրի ուշադրությունը հրավիրել են ավելի քան երկու ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու մի շարք ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում