ՄՄարիամ Մխիթարյան

Պետք է միաժամանակ զինել Ուկրաինան և խաղաղ բանակցություններ վարել. Բորել

Պետք է միաժամանակ զինել Ուկրաինան և խաղաղ բանակցություններ վարել. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ չի ​​հասկանում նրանց, ովքեր խաղաղության հասնելու համար պահանջում են դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։

Նա բոլորին հորդորել է «հասկանալ, որ Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցումը չի հանգեցնի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների դադարեցմանը»։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը համոզված է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները և հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը «կարող են զուգահեռաբար ընթանալ»։

Ավելի վաղ գրեթե նույն միտքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծում բանակցությունների միջոցով, որի դեպքում Ուկրաինան հանդես է գալու որպես անկախ ժողովրդավարական երկիր Եվրոպայում, ապա դրան հասնելու ամենաարագ ճանապարհն Ուկրաինային աջակցելն է։ Զենքը, ըստ էության, խաղաղության ճանապարհն է»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում