ՄՄարիա Գաբրիելյան

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2023 թվականների առաջնությունների վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականների մրցակիցները:

Հայաստանի տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-23-ն Անդորրայում:

Կանանց Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-6-ն Ալբանիայի Դյուրես քաղաքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում