ՎՎարդուհի Հարությունյան

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում Կիևին ռազմական աջակցության հարցն է

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում Կիևին ռազմական աջակցության հարցն է

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որին ներկա է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալիքսի Ռեզնիկովը: Օրակարգում Կիևին ռազմական աջակցությունն է:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ նշել է, որ Ուկրաինան հրատապ պահանջներ ունի, որոնց հարցում Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են երկարաժամկետ աջակցություն տրամադրել Կիևին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Դաշինքը պետք է անի հնարավորը, որ Ուկրաինան ստանա երկրի զինված ուժերին անհրաժեշտ սպառազինությունը, քանի որ ռուսական կողմը խաղաղություն չի ուզում, այն պատրաստվում է նոր հարձակումների:

Նիդերլանդների պաշտպանության նախարարը հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է դիտարկեն Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հեռանկարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում