ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահողին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահող Բորյանա Կրիշտոյին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահողի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում: Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր երկրների և ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն այս պատասխանատու պաշտոնում, իսկ Բոսնիային և Հերցեգովինային՝ խաղաղություն, կայունություն և զարգացում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում