ՄՄարիամ Մխիթարյան

Վոլոդինը դեմ է Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն ղարաբաղյան խնդրի լուծմանը ներգրավելուն

Վոլոդինը դեմ է Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն ղարաբաղյան խնդրի լուծմանը ներգրավելուն

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի Ադրբեջանի Միլլի մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը զգուշացրել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորմանը եվրոպական կառույցներին, մասնավորապես, Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավելու փորձերից։

«Եկեք հարցին նայենք այն դիրքից, որ կա որոշում, որն ընդունվել է պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով։ Առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Իսկ նրանք, ովքեր եվրոպական ինստիտուտներին ուղղված հայտարարություններ են անում, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- Վոլոդինի խոսքը մեջբերում է Պետդումայի պաշտոնական կայքը։

Ըստ Դումայի խոսնակի՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հարցի լուծմանը «կսրի իրավիճակը, նորանոր խնդիրներ կստեղծի, և եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»:

Ինչպես հաղորդում է Պետդումայի կայքը, Միլլի մեջլիսի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանում բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը այս հարցի կարգավորման գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում