ԴԴավիթ Մուրադյան

Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը փետրվարի 10-14-ը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված Եվրոպայի բաց վարկանիշային մրցաշարին և մեկ մեդալ նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը, տանելով 5 հաղթանակ, զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի:

Հայաստանի հավաքականի կազմում EUROPEAN OPEN 2023 մրցաշարին մասնակցել են նաև Գասպար Հայրապետյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը (երկուսն էլ 73 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել։

Տարեսկզբին Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը Հին աշխարհամասի ավելի քան 400 հեղինակավոր ձյուդոիստների հետ Ավստրիայում մասնակցել են ուսումնամարզական ճամբար-հավաքի:

Հավաքի ավարտից ձյուդոիստները մարզումները շարունակել են Օլիմպավանում:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում