ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Քերոբյանը Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՀՀ տնտեսական ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները

Վահան Քերոբյանը Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՀՀ տնտեսական ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները, համառոտ անդրադարձել եմ ոլորտի առաջնահերթություններին ու իրականացվող ծրագրերին:

Այնուհետև քննարկել ենք այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն։ Այս համատեքստում հատկապես կարևորել ենք կանաչ տնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, փոքր և միջին ձեռնարկատիրությունը, կրթությունն ու զբոսաշրջությունը»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում