ԳԳոհար Սարգսյան

Իմ անկեղծ վշտակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին. նախագահը գրառում է կատարել Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում

Իմ անկեղծ վշտակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին. նախագահը գրառում է կատարել Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Սիրիայում տեղի ունեցած՝ հարյուրավոր զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի կապակցությամբ բացված սգո մատյանում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում