ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում ընտրությունները կարող են հետաձգել. Duvar

Թուրքիայում ընտրությունները կարող են հետաձգել. Duvar

Թուրքիայում համապետական ընտրություններ չեն անցկացվի մայիսի 14-ին, դրանք հավանաբար կկայանան մինչև հունիսի 18-ը՝ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, գրել է Duvar թերթը՝ մեջբերելով թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը։

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը գտնվում է բանտում, քննադատել է Մարաշի երկրաշարժից հետո արտակարգ դրություն սահմանելու հայտարարությունը: Նա ընդդիմությանը կոչ է արել ուշադիր հետևել արտակարգ դրությանը, համոզված, որ կա մեկ ուրիշ ծրագիր: Նա հիշեցրել է, որ 2016 թվականին հայտարարված արտակարգ դրությունն օգտագործվեց ամբողջ ընդդիմությանը ճնշելու համար:

Bloomberg-ը, սակայն, վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին, հայտնել է, որ նախագահ Էրդողանը, չնայած երկրաշարժին, որը նրա բնորոշմամբ ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր, մտադիր է մայիսի 14-ին Թուրքիայում անցկացնել համընդհանուր ընտրություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում