ԳԳոհար Սարգսյան

Եթե ռեզիդենտները չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չպիտի ստանան արտարժութային վարկեր. Պապոյանը՝ նախագծի մասին

Եթե ռեզիդենտները չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չպիտի ստանան արտարժութային վարկեր. Պապոյանը՝ նախագծի մասին

Վերջին տարիներին ֆինանսական և ոչ ֆինանսական շուկաներում աճել են անորոշությունները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանողականությունն է մեծացել: Այս մասին ԱԺ նիստում խոսեց պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ դա էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք արտարժութային վարկեր ունեն:

«Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիփոթեքային կրեդիտների դեպքում, 20 տարվա կտրվածքով քաղաքացին, որի եկամուտները դրամային են եղել, շատ մեծ ռիսկերի է ենթարկվում: Սրանից 2 ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի»,- ասաց Պապոյանը:

Այսպես, Պապոյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որը նվազեցնում է  այս ռիսկերը:

«Եթե ռեզիդենտները չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չեն կարող ու չպիտի ստանան արտարժութային վարկեր: Սա հատկապես տարածված է լինում այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են 1-2 տոկոս հիփոթեքային  վարկի ավելի էժան լինելու գայթակղությամբ և հետագայում շատ մեծ խնդիրների առաջ են կանգնում»,- ասաց պատգամավորը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում