Փակվել է «Ոսկու աշխարհը». սեփականատերերն աշխատում են թերությունները վերացնելու ուղղությամբ

ՀՀայկ Նավասարդյան

Մայրաքաղաքի Խորենացու 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհը» առավոտից փակ է: Պատճառը, ըստ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ շենք-շինությունները հրդեհային անվտանգության նորմերի բազմաթիվ թերություններով, խախտումներով շահագործելն է: Տեսչականը վարչական վարույթ է կազմել, որոշել անհապաղ կասեցնել գործունեությունը. թերություններն է թվարկում կառույցի հանրային կապերի բաժնի պետը:

Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ)- Մասնավորապես, էլեկտրատնտեսությունը մոնտաժված չի եղել նորմերին համապատասխան, 3 և ավելի հարկ ունեցող տնտեսությունը պետք է սարքավորված լինի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով: Մեծ մասում բացակայել են դրանք, խնդիր է եղել նաև տարհանման ելքերի հետ կապված:

Տեսչական մարմինը «Վաղարշ և որդիներ» կոնցեռնում հրդեհատեխնիկական հետազոտություն սկսել էր դեռ 2021-ի օգոստոսին, խախտումները արձանագրել, վերացման համար կարգադրագիր ու ժամանակ էր տրվել մինչև 2022-ի հոկտեմբերը:

Այսինքն՝ մեկ տարի և ավելի ժամանակ են ունեցել թերությունները վերացնելու համար, բայց չե՞ն արե՞լ: 

Ելենա Զոհրաբյան - Արվել են ոչ այն ծավալով և որակով, որ սահմանվում է հստակ նորմերով, և հրդեհի առաջացման ռիսկը այս պահին էլ պահպանվում է:

«Ոսկու աշխարհի» տնօրենը որոշման մասին ծանուցվել է, կբացվի այն ժամանակ, երբ տեսչականի արձանագրած բոլոր խախտումները վերացվեն: Թերություններն ընդունում են, ընկերության իրավաբանի փոխանցմամբ՝ այս ուղղությամբ արդեն ակտիվ աշխատում են:

Սամվել Պետրոսյան («Վաղարշ և որդիներ կոնցեռն» ընկերության իրավաբան) - Մենք անընդհատ իրականացնում ենք բոլոր տեսակի համակարգերի վերազինում, արդիականացում, և քանի որ խախտումները հիմնականում դրանց հետ են կապված, հիմա տեղադրում ենք բացակայող վայրերում, որպեսզի բոլոր թերությունները շատ սուղ ժամկետում վերացնենք: Նախատեսվում է այսօր ավարտել բոլոր աշխատանքները, և վաղն արդենը, հույս ունենք, առևտրային կենտրոնը նորից կվերաբացվի, կաշխատի:

Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերջին օրերին կրկնակի, եռակի ծանրաբեռնվածությամբ են աշխատում: «Մալաթիա տոնավաճառի» փակվելուց հետո բազմաթիվ են ձեռնարկատերերը, որոնք դիմում են՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու, թերությունները շտկելու, վերացնելու համար:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում