Իրանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը: Հայ-իրանական աշխատաժողովի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներին՝ դիվանագետը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:
Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։
Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան










