ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին հանդիպել է Սունակի, Մակրոնի և Շոլցի հետ

Զելենսկին հանդիպել է Սունակի, Մակրոնի և Շոլցի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ լքել է Ուկրաինայի տարածքը: Նախորդ տարվա դեկտեմբերին նա մեկնել էր Վաշինգտոն, իսկ երեկ՝ Լոնդոն և Փարիզ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպմանը Զելենսկին անդրադարձել է պաշտպանական ոլորտում Կիև-Լոնդոն գործակցությանը։ Բրիտանական կողմը հայտարարել է, որ կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը, կտրամադրի զրահատեխնիկա և հեռահար զինատեսակներ, ինչպես նաև կվերապատրաստի ուկրաինացի օդաչուներին: Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինային մարտական ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը:

Զելենսկին ընդգծել է, որ իր երկրին ինքնաթիռներ են հարկավոր, դրանք Ուկրաինայի ազատության թևերն են: Մարտական ինքնաթիռների հարցը Զելենսկին քննարկել է նաև Չարլզ III-ի հետ, խոսել այդ մասին բրիտանական խորհրդարանի ամբիոնից:

Լոնդոնյան հանդիպումներից հետո Զելենսկին մեկնել է Փարիզ, խորհրդակցություններ անցկացրել Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ։ Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը վստահեցրել են, որ կշարունակեն Կիևին ռազմական աջակցությունը։ Կողմերը քննարկել են Ուկրաինային անհրաժեշտ ռազմական տեխնիկայի հետագա մատակարարումների հարցը, պայմանավորվել ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:

Վոլոդիմիր Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիան և Գերմանիան կարող են փոխել իրավիճակը՝ տանկեր, հեռահար զենքեր և ժամանակակից մարտական ինքնաթիռներ տրամադրելով Ուկրաինային: Հանդիպման ավարտին Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկուն պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Նախատեսվում է, որ այսօր Զելենսկին հանդիպումներ կանցկացնի Բրյուսելում և կմասնակցի Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում