ՄՄարիամ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարն այդքան էլ իրատեսական չէ. Պյոտր Իլյիչև

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարն այդքան էլ իրատեսական չէ. Պյոտր Իլյիչև

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարն այդքան էլ իրատեսական չէ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավարը՝ «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում:

Պյոտր Իլյիչևի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ լուծում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները: Պաշտոնյան նշել է նաև, որ կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, քանի որ  թե՛ Բաքուն, թե՛ Երևանն աջակցում են նրանց աշխատանքին, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում առավել կարևոր է երկու կողմի բարի կամքը՝ դադարեցնելու հակամարտությունը կամ վերացնելու դրա հետևանքները:

«Միջազգային կազմակերպություններից Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ԼՂ մուտք գործելու թույլտվություն չեն ստացել»,- ասել է պաշտոնյան: Իլյիչևի խոսքով` այդ հարցում դժվարությունները պայմանավորված են կառույցների անկողմնակալության, տարածաշրջան մուտք գործելու, հաշվետվողականության, վերահսկողության և մարդասիրական գործունեության իրավական հիմքերի շուրջ հակասություններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում