ԼԼիլիթ Ասատրյան

Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները չկառավարենք, կառավարելու են այլք. Հակոբ Արշակյան

Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները  չկառավարենք, կառավարելու են այլք. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիա և Սիրիա փրկարարական ջոկատներ ուղարկելու փաստին:

Նրա խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր փորձում են ազդել հասարակության հույզերի վրա՝ օգտագործելով Թուրքիայում փլատակների տակ մնացած մարդկանց տրամադրած մեր օգնության հանգամանքը։

«Մի կողմ թողնելով հարցի մարդասիրական կողմը, որն ինքնին հիմնավորում է կառավարության որոշումը, կարևոր եմ համարում նաև նշել, որ աշխարհում բազմաթիվ հակամարտությունների, կոնֆլիկտների և պատերազմերի դեպքում կողմերը փորձում են գտնել երկխոսության եզրեր, կառավարել կոնֆլիկտները։

Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները չկառավարենք, կառավարելու են այլք` ելնելով իրե՜նց շահերից։ Այդ խնդիրների կառավարման համար անհրաժեշտ է նաև երկու երկրների ժողովուրդների փոխադարձ վերաբերմունքի փոփոխություն։

Մարդասիրական այս քայլը շատ կարևոր է ոչ միայն թուրքական հասարակության, այլ նաև միջազգային հանրության վերաբերմունքի առումով, սա առաջնորդություն է դեպի արժանապատիվ խոսակցություն երկու երկրների միջև, որտեղ Հայաստանը հանդես է գալիս իր պետական շահերի դիրքից»,- գրել է Արշակյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում