ՎՎարդուհի Հարությունյան

Իրանում շահագործման է հանձնվել ռազմաօդային ուժերի ստորգետնյա խոշոր բազան

Իրանում շահագործման է հանձնվել ռազմաօդային ուժերի ստորգետնյա խոշոր բազան

Իրանում շահագործման է հանձնվել ռազմաօդային ուժերի ստորգետնյա խոշոր բազան: Օբյեկտը լեռնային տեղանքում է, իսկ ինքնաթիռներն այնտեղ գտնվում են զգալի խորության թունելներում՝ հայտնել է ISNA գործակալությունը։

Նշվում է, որ բազան նախատեսված է երկար հեռահարության թևավոր հրթիռներով ինքնաթիռների համար։

««Աղաբ-44» (Արծիվ-44) ռազմակայանը, որի բացմանը ներկա են եղել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին, կարող է ընդունել և սպասարկել երկրի ռազմաօդային ուժերի բոլոր տեսակի կործանիչները և ռմբակոծիչները: Այն հագեցած է հրամանատարական կետով, անգարներով, նավիգացիոն և աերոդրոմային սարքավորումներով, վառելիքի պահեստարաններով»,- նշում է գործակալությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում