Ինչպես են ծնվել անկախության երգերը

Ինչպես են ծնվել անկախության երգերը

Ինչ արձագանք տվեցին 80-ականների համազգային նոր վերելքը, արցախյան ազատամարտը և դարերով սպասված պետականության վերադարձը մեր ազգային մշակութային գիտակցության և մասնավորապես՝ անկախության տարիներին ծնված երգերում: Ազգային բանակի՝ դեռ առաջին տասնամյակը չբոլորած ձոներգը՝«Հայկական բանակ» երգը ծնվեց ԶՈՒ 15-ամյակի առթիվ:

Որպես հեղինակային խումբ ընտրվեց «Շարմ» հոլդինգի թիմը և խոսքերի հեղինակ Հակոբ Ռուբինյանն ու ջազային նրբաճաշակ երաժիշտներից մեկը՝ Արմեն Մարտիրոսյանը կատարեցին առաջադրանքը:

Վերհիշելով բանակի ձոներգի ստեղծագործական ընթացքը' Արմեն Մարտիրոսյանը փաստում է՝ գերխնդիրը խորհրդային հաղթահանդեսի պաթետիզմից ձերբազատվելն ու պարզ լուծումների մեջ ազգային հենքը գտնելն էր:

Անկախության երգերի մի ամբողջ շարք էլ  ծնվեց հենց ազատամարտի ամենաթեժ շրջանում՝ զինվորական խրամատներում, ճակատի առաջինգծում ու գուսանական մշակումներում:

«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով հենց այդ երգերով է անցել ազատամարտի հաղթական ընթացքը, փաստում է՝ թեկուզև հեռացել են կոմիտասյան ելևէջներից, բայց ոգեշունչ են ու հաղթական:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում