ՎՎարդուհի Հարությունյան

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը սպառնալիք է այդ պետության և ժողովրդի համար. Փաշազադե

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը սպառնալիք է այդ պետության և ժողովրդի համար. Փաշազադե

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպած «Մարդկային եղբայրության միջազգային օրվան» նվիրված վիրտուալ հանդիպմանն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման դեպքին:

Նա հարձակումը որակել է «ահաբեկչություն»: Փաշազադեի խոսքով՝ «կատարվածն ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի պետության և ժողովրդի» համար:

Նա Շվեդիայում և Նիդերլանդներում Ղուրանի այրումը, ինչպես նաև Երուսաղեմում և Փեշավարում տեղի ունեցած ահաբեկչությունները «ծայրահեղականության վտանգավոր դրսևորումներ» է անվանել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում