ՎՎարդուհի Հարությունյան

Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը. Բերբոք

Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը. Բերբոք

Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, որով անցնում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ ՀՀ  արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Կարևոր է, որ մոտ ժամանակներս վերացվի Լաչինի միջանցքի արգելափակումը: Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հարցով պարտավորություններ ունեն»,- նշել է Բերբոքը, հավելել՝ հումանիտար հասանելիությունը բացարձակ առաջնահերթություն ունի։

Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ են քայլեր դեպի խաղաղություն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Բերբոքը հավելել է, որ հումանիտար իրավիճակը բարդ է, և «մեկ օրում լուծում հնարավոր չէ գտնել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում