ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ն որոշեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակը, խնդիրները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում

ԱԺ-ն որոշեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակը, խնդիրները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում

Ազգային ժողովը որոշեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և անելիքները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում:

«Այս առաջարկը կարող ենք ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

ԱԺ որոշմամբ վերոնշյալ հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում նիստին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում