«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով

«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի  Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ:

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել երկրագնդի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են։ Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:  

Երգի վերնագիրն է ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»): ​Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: Տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջին, հետևեք մեզ Թվիթերում և Ինստագրամում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում