ՄՄարիա Գաբրիելյան

Լիահույս եմ, որ առաջիկայում կկարողանանք երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

Լիահույս եմ, որ առաջիկայում կկարողանանք երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց:

Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ հիմնված մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում կկարողանանք երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում