ՊԲ զորամասերից մեկի հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Տիգրան Սիմոնյանը

ՊԲ  զորամասերից մեկի հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Տիգրան Սիմոնյանը

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 24-ամյա Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում