Ովքեր կարող են համալրել Հակակոռուպցիոն կոմիտեի թափուր հաստիքները

ԳԳոհար Սարգսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի թափուր հաստիքների համալրումը շարունակվում է: Ընդհանուր առմամբ՝ կոմիտեի ստեղծումից ի վեր ինքնավար պաշտոնների համալրման համար անցկացվել է 5 մրցույթ, օպերատիվ հատվածինը՝ 6:

Հաղթող է ճանաչվել 77 մասնակից:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայան - Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ինքնավար պաշտոնների քանակը 40 էր, դրանցից թափուր էին մնացել դեկտեմբերի 31-ին՝ 8-ը: Հունվարի 1-ին, համապատասխան որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեին լրացուցիչ տրվեց նաև ինքնավար պաշտոնների ևս 40 հաստիք, որոնք այս պահին մրցույթի են դրված և այս պահին իրականացվում է ցանկացողների հայտերի ընդունումը:

Օպերատիվ-հետախուզական պաշտոնների համար հատկացված է 120 հաստիք, որից կեսը դեռ թափուր է: Վերջերս հայտարարված մրցույթը հունվարի 18-ին էր: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ կարող է լինել Հայաստանի այն քաղաքացին, որն ունի իրավաբանի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, մեկ տարվա աշխատանքային ստաժ, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին: Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Իսկ օպերատիվ ծառայողի համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն ցանկացած ոլորտում և մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մուշեղ Բաբայան - Մրցույթի են ներկայացված քննիչից մինչև հատուկ գործերով ավագ քննիչի, օպերլիազորի և ավագ լիազորի պաշտոններ: Բոլոր նրանք, ովքեր բավարարում են օրենքով սահմանված պայմաններին և ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու արժանապատիվ ցանկություն, կարող են հայտերը ներկայացնել մինչև փետրվարի 18-ը:

Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը ներկայացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի կադրերի վարչություն, հետո թեկնածուների մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը հաղթահարելուց հետո անցնում բարեվարքության ստուգում:

Մուշեղ Բաբայան - Ստուգման վերջին փուլը հարցազրույցն է, որից հետո արդեն հանձնաժողովը համապատասխան եզրակացության է հանգում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը նշում է՝ կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններում ներգրավված անձինք մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները, իսկ դրան պատշաճ հակազդելու համար նաև վերապատրաստումներ ու դասընթացներ են իրականացվում, հրավիրվում են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում