ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ գնահատող և ընտրող հանձնաժողովի կողմից:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 12.02.2023 թ. հետևյալ հղումով:

«ԴիջիԹեք 2022» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։

Ցուցահանդեսին նախատեսվում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնակցություն, մոտ 80 000 այցելու:

DigiTec Summit 2022-ը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների տարբեր երկրներից` «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» խորագրի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում