ԳԳոհար Սարգսյան

Երևանի քաղաքապետի տեղակալը Լիոնի պատվիրակության հետ քննարկել է կրթական հարցեր

Երևանի քաղաքապետի տեղակալը Լիոնի պատվիրակության հետ քննարկել է կրթական հարցեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզի, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը:

 

2022 թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն աջակցություն ցուցաբերել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի» զարգացման ծրագրերին:
 
Փաստաթուղթը հնարավորություն էր տալու նաև բարելավել կենտրոնի շենքային պայմաններն ու ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների՝ ստանալու ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ:
 
 
Լևոն Հովհաննիսյանը, որը նաև ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ընդգծել է, որ քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ պատրաստ է լիազորությունների չափով նպաստելու համատեղ նախաձեռնությունների իրագործմանը:
 
Ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան:

 

Հյուրերը, որոնց թվում են նաև ճարտարապետ և ինժեներ, ներկայացրել են կենտրոնում սպասվող բարեփոխումները, մասնավորապես, մասնագիտական նոր լաբորատորիայի նախագիծը: Կթարմացվի նաև կրթօջախի նյութատեխնիկակական հենքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում