ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին համոզված է, որ Ուկրաինան արժանի է ԵՄ-ին արագ անդամակցության

Զելենսկին համոզված է, որ Ուկրաինան արժանի է ԵՄ-ին արագ անդամակցության

Այսօր Կիևում նախատեսված ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: Ուկրաինայի ղեկավարը վստահեցրել է, որ իր երկիրն արժանի է այս տարի բանակցություններ սկսվեն ԵՄ-ն անդամակցելու շուրջ: Զելենսկու խոսքով՝ կողմերը համաձայն են, որ Եվրամիություն հետագա ինտեգրումը Ուկրաինայի ժողովրդին կտա «պայքարելու եռանդ և մոտիվացիա՝ չնայած ցանկացած խոչընդոտի և սպառնալիքի»։

Զելենսկին նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները «դանդաղում են» և խնդրել է ընդլայնել դրանք։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ դա տեղի կունենա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին տարելիցին:

«Մինչև փետրվարի 24-ը մենք կփորձենք ընդունել պատժամիջոցների 10-րդ փաթեթը»,- վստահեցրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ըստ The Guardian-ի, սակայն ԵՄ առաջնորդները փորձում են մեղմել Ուկրաինայի՝ համայնքին արագ միանալու ակնկալիքները:

Պարբերականի տվյալների համաձայն՝ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք բանակցությունների ընթացքում եվրոպացի քաղաքական գործիչները կփորձեն մեղմել Կիևի սպասումները Եվրամիությանն անդամակցելու արագացված գործընթացի հարցում: 

«Արագ ճանապարհ չկա: Յուրաքանչյուր թեկնածու երկիր երկար ճանապարհ ունի անցնելու, և Ուկրաինան բացառություն չէ»,-  հրատարակությունը մեջբերում է բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում