ՄՄարիամ Մխիթարյան

Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոքում էին Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման դեմ. Փալոն

Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոքում էին Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման դեմ. Փալոն

Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ:

Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Ակցիայի վերաբերյալ նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում. «Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարներն իրենց բողոքն էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային արգելափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար»,- գրել է կոնգրեսականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում