ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինային տանկերի մատակարարումը ռիսկային քայլ է և չի նպաստի հակամարտության կարգավորմանը. Էրդողան

Ուկրաինային տանկերի մատակարարումը ռիսկային քայլ է և չի նպաստի հակամարտության կարգավորմանը. Էրդողան

Արևմուտքի կողմից զենքի, այդ թվում՝ տանկերի մատակարարումը Կիևին չի նպաստի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել Թուրքիայի նախագահը։

Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ ռազմական մատակարարումների ավելացումը ռիսկային քայլ է և ձեռնտու է հատկապես «զենքի բարոններին»։

Նա անդրադարձել է նաև Հունաստանի հետ հարաբերություններին, մեղադրել հարևան երկրին լարվածության քաղաքականություն վարելու և Թուրքիայի վրա հարձակումների համար: Էրդողանը զգուշացրել է՝ Թուրքիան կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հունաստանի նման գործելաոճի դեմ՝ ինչպես իրավական դաշտում, այնպես էլ հենց տեղում:

Էրդողանը խոսել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հեռանկարից, նշել, որ Թուրքիայի խորհրդարանը պատրաստ է քննարկել Ֆինլանդիայի դիմումը, եթե Հելսինկին հետևի Մադրիդյան հուշագրի դրույթներին և կատարի ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի պահանջները։ Միաժամանակ, նա հավելել է՝ Շվեդիային որպես ՆԱՏՕ-ին անդամակցության թեկնածու Անկարան չի դիտարկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում